Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կնոջ կարիերայի գաղտնիքը

Կնոջ կարիերայի գաղտնիքը

Տեխասի և Մյունխենի համալսարանների գիտնականները հետազոտություն են իրականացրել՝ պարզելու համար, թե ինչպես են գործնական և գիտական շրջանակներում գնահատվում և ընտրվում ապագա ղեկավարները: Գերմանացի գիտնականները բացահայտել են, որ գործատուները ենթագիտակցորեն կին թեկնածուների դեմ են տրամադրված, հաղորդում է The Daily Telegraph-ը:

Գիտնականները հայտնել են նաև, որ եթե աշխատավայրում կինը և տղամարդը դրսևորում են նույն վարքագիծը, ապա դա տարբեր կերպ է ընկալվում: Օրինակ՝ ընկերասիրությունը և մարդկանց հետ շփումը մեծ առավելություն է տղամարդկանց համար և խոչընդոտ՝ կնոջ կարիերայի համար:

Գիտական խմբի ղեկավար Իզաբել Վելպյեն պարզաբանել է. «Գոյություն ունեն կարծրատիպեր, որոնք ենթագիտակցական մակարդակում վճռորոշ դեր են կատարում: Ղեկավարը պետք է լինի հաստատակամ, համակարգող և խիստ, իսկ կանայք, համաձայն մեր մեջ ձևավորված կարծրատիպերի, ավելի ընկերասեր են թվում: Այդ պատճառով էլ կանանց տրվում է միջնորդի և ոչ թե ղեկավարի դերը»:

Այս կարծրատիպերը հաղթահարելու համար կանայք պետք է մռայլ կամ ոչ ուրախ տպավորություն գործեն։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ